Չստացած դիպլոմից ստացած վնասվածքը

article-image

Այն, որ Փաշինյանի հանրային ելույթները, հատկապես՝ կրոնափիլիսոփայական, բարոյախրատական և անվտանգային ուղղություններով, ուղիղ սպառնալիք են ցանկացած բանական և բարոյական մարդու հոգեկան առողջության և ինտելեկտի համար, հանրահայտ դառը իրողություն է։ Տարաբնույթ միջազգային առիթներով նման կոնտենտը վաղուց է դարձել ազգային խայտառակություն (ՄԱԿ-ում նրա վերջին ելույթները՝ վկա)։ Սակայն վերջերս ՀՀԿ-ի հետքերով և օրինակով ՔՊ-ի ստեղծած քաղաքական դպրոցում նրա քայքայիչ պրիմիտիվիզմը և մարտնչող մակերեսայնությունը սահմանել են նոր անտիռեկորդներ, այն էլ՝ մատղաշ սերնդի ներկայությամբ։ Այսօր իր երկար և բովանդակությամբ տոքսիկ խոսույթից կանդրադառնամ միայն անվտանգային թեմային, մասնավորապես՝ նրա ռազմական բաղադրիչին և բանակին։ Փաշինյանը բառացի արտաբերեց դասական քաղաքագիտության ռահվիրաներին իրենց դագաղներում անվերջ պտտացնելու հսկայական ներուժ ունեցող կարծիք, այն է՝ «Եթե անվտանգության թիվ 1 գործիքը բանակն ա, ուրեմն անվտանգություն չունես», ու զարդարեց մտքերի այդ գոհարը նույնքան պրիմիտիվ և տխմար «օրինակներով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն