Սպանություն՝ ուղևորափոխադրման հարցի շուրջ վիճաբանության ժամանակ․ բացահայտվել է Իսակովի պողոտայում տեղի ունեցած սպանությունը

article-image

Բացահայտվել է 2024 թ․ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում կատարված սպանության դեպքը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով դեպքի մանրամասները: «Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկ չհասած, կա դանակահարված քաղաքացի և շտապօգնություն է անհրաժեշտ։ Նույն օրը ժամը 11։57-ին մեկ այլ հաղորդում է ստացվել շտապօգնության ենթակայանից, ըստ որի Արգավանդի խաչմերուկում դանակահարության հետևանքով տղամարդ է մահացել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, դանակ, պայուսակ, ներարկիչներ, դեղնականաչավուն բուսական զանգվածով լցված տարա։ Վերցվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները պարունակող էլեկտրոնային կրիչները, որոնցում առկա տեսագրությունները ենթարկվել են մանրամասն զննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն