Իսրայելը, որը «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարի համար Լիբանանի հարավում հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է սկսել, տարհանման հրահանգ է տվել երկրի ավելի քան մեկ քառորդի բնակչությանը, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը։ Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից։ ՄԱԿ-ի փախստականների գործակալության մերձավորարևելյան գրասենյակի տնօրեն Ռեմա Ջամուս Իմսեիսը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լիբանանի հարավի ևս 20 գյուղերի բնակիչներին Իսրայելի կողմից տրված տարհանման նոր հրահանգները նշանակում են, որ տարհանումներն ազդել են երկրի ավելի քան մեկ քառորդի վրա