Մինչ Ադրբեջանն իր առավելապաշտական պահանջներով բանակցային գործընթացը տանում է փակուղի, իսկ զուգահեռ կոշտ հռետորաբանություն բանեցնում, հայաստանյան իշխանության անելիքն է դարձել իր ներքին գզվռտոցները հրապարակային դաշտ հանելն ու ընդդիմության և նրա առանձին գործիչների դեմ տեղեկատվական կեղտոտ օպերացիաներ իրականացնելը: Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին, որն ամենատարբեր դրսևորումները կարող է ստանալ, իսկ ՀՀ-ում իշխող կառավարչի քայլերն ուղղված են բացառապես իշխանության պահպանմանը: Դրանով պայմանավորված` 2-րդ, 3-րդ նախագահներից մինչև սոցիալական ցանցերում ակտիվություն դրսևորող և իրենց երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր քաղաքացիները, մշտապես իշխանության թիրախում են: Ուշադրություն դարձրեք, թե ու՞մ և ո՞ր ուժերի միջոցով են աշխատում ընդդիմության դեմ: