Եվրամիությունում սուր տարաձայնություններ են ծագել Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցման հարցի շուրջ. ԵՄ մի շարք երկրներ, հակառակը, հանդես են գալիս մատակարարումների ավելացման օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։