Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 2 արծաթե և 7 բրոնզե։ Փոխչեմպիոն է դարձել 58 կգ քաշային Տիգրան Գրիգորյանը և 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանը: