«Փաշինյանի այսօրվա խաչմերուկային զեղումները որեւէ նոր սկզբունքային էլեմենտներ չէին պարունակում։ Ուստի դեռեւս անցյալ տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրված իմ որոշ գնահատականներ ամբողջությամբ պահպանել են իրենց արդիականությունը եւ ներկայացված են ստորեւ։ «Այն, որ «Խաղաղության խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր, ակնհայտ է: Այն բրենդավորելու, նոր փաթեթավորմամբ ներկայացնելու ջանքերը ք..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են հիշեցնում: Եկեք, սակայն, մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է, դիցուք, այդ նախագիծն իրոք պրոհայկական է և ռեգիոնալ ու գլոբալ նշանակություն ունի: Այսօրվա աշխարհում կան ընդամենը 5 խաղացողներ, որ լոգիստիկ-կոմունիկացիոն մեգա-նախագծերի մեջ շահագրգիռ են, ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ: Հերթով դիտարկենք: