ՔՊ նիստը թեժ է անցել, Դավոյանին 2 կողմ, 6-ը դեմ են քվեարկել․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հոկտեմբերի 9-ի երեկոյան ՔՊ վարչության նիստն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ 2 ժամ քննարկել, ապա մերժել են արդարադատության նախարարի պաշտոնի համար ներկայացված միակ թեկնածու Արփի Դավոյանին: Նիստին ներկա են եղել նաեւ բոլոր այն ՔՊ-ականները, որոնց թեկնածություններն առաջադրել են կուսակցությունում` Վլադիմիր Վարդանյան, Արուսյակ Ջուլհակյան, Հերիքնազ Տիգրանյան, սակայն նրանք բացարկ են հայտնել։ Արուսյակ Ջուլհակյանը դժգոհել է, որ Գրիգոր Մինասյանին հեռացնելու ստորագրահավաքի ժամանակ պետք էր նաեւ նոր թեկնածուի անունը գրել, որ թեկնածուի փնտրտուքի հարցում կուսակցությունը փաստի առաջ չկանգներ: Ակնարկել է, որ եթե ՔՊ-ում իմանային, որ Դավոյանը Մինասյանի «տակը փորում» է, որպեսզի ինքը նստի նրա տեղը, շատերի համար դա անընդունելի կլիներ: Նրան հակադարձել է Փաշինյանը՝ ասելով, որ դա պարտադիր չէ, չկա նման ձեւակերպում, որ պետք է թեկնածու էլ ներկայացնեին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն