«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։ Սա նրա հերթական ցուցադրական պատվաստումն էր, որի ընթացքում նա հորդորել է՝ չուշացնել պատվաստումը, որը հատկապես կարեւոր է ռիսկի խմբում գտնվող անձանց համար։ Ծանոթանալով ռիսկի խմբերին, պարզ չեղավ, թե ինչու է նախարարը պատվաստման օրինակ ծառայում։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների՝ սեզոնային գրիպից նախեւառաջ պետք է պատվաստել 6 ամսականից բարձր երեխաներին, դպրոցականներին, ուսանողներին, 60 տարեկանից բարձր անձանց, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, հատկապես՝ շնչուղիների հետ կապված, ճարպակալում, մետաբոլիկ խախտումներ եւ այլն, նաեւ՝ հղի կանանց։