«Իրավունք» օրաթերթը գրում է. «Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում: Իսկ ինչ է տեղի ունեցել ՔՊ-ում, լավատեղյակ աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են պատմում: Իրականում, որքան էլ վերջին օրերին մի շարք հանրային դեմքեր, բառիս բուն իմաստով, ղժժում էին Արփի Դավոյանի նախարար նշանակվելու հավանականության վրա, ՔՊ-ում շատերը պաշտպանում եւ սատարում էին նրան: