ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքականությունը բավականին լուրջ զբաղմունք է մանկուրտներին վստահելու համար։ Բայց, արի ու տես, բոլոր ժամանակներում հայտնվում են պուճուրիկ մանկուրտներ, տարիների մեջ այդպես էլ չկայացող, «նոլիկ» մնացած, անդեմ, «քաղաքական» մուրացիկներ, որ ոտքի տակ ընկնելով ուզում են դրսեւորվել, ցուցադրվել, ու, քանի որ իրենք ոչինչ են իրենց ներկայով եւ, առավել եւս՝ անցյալով, իրենց կսմիթները ուղղում են հզորներին։ Անշուշտ այդ բանը դրանք չեն անում իրենց սեփական խելքով, քանի որ ներքինիներին խելք տրված չէ։