Aysor.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչից, որին ԱԱԾ-ն այսօր ձերբակալել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով: Դպրոցի աշակերտներից մեկի ծնողը մեր թղթակցին պատմեց, որ ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աղջիկ երեխաներին, սակայն աշակերտները վախեցել են այդ մասին բարձրաձայնել: