Բոլորը գիտեն, որ քաղաքականության մեջ անպիտան և հնարավորություն ու ճանաչում չունեցող մարդիկ ունեն մարտավարություն, որը ասում է հետևյալի մասին՝ պետք է քննադատել կամ վիրավորել այն քաղաքական թիմի ղեկավարին, որտեղից քեզ շատ կարձագանքեն, և նրանց կարծիքով այդ արձագանքների արդյունքում նրանց դերը քաղաքականության մեջ ավելի կմեծանա: Բայց մեդալը երկու կողմ ունի, և այդ հակառակ կողմում թաքնված է հետևյալը՝ այո, քեզ անդրադառնում են, քեզ արձագանքում են, բայց դու բացահայտվում ես հասարակության շատ լայն հատվածի մոտ, քանի որ, ինչպես Աճապահյան Միքայելն է, անազնիվ են և խեղաթյուրում են իրավիճակը այնպես, որ երիտասարդները, որոնց համար եկեղեցին և եկեղեցականը արժեք են, ամաչում են, քանի որ հարց են տալիս՝ արդյոք այս մարդը չի տեսնում իրականությունը, արդյոք շարժման մեջ գտնվող «աած» դրածոները վտանգավոր չեն, որ շարժման կեսից փախչում են ու քննադատում Սերժ Սարգսյանին։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի ծառաները, ի դեմս Էդմոն Մարուքյանի, մեղավոր չեն, որ կրկնում են Աճապահյանի նույն թեզը, որ Սերժ Սարգսյանը պետք է լքի քաղաքական դաշտը: