Ինչպես հայտնի է, Մոսկվայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այս հանգամանքը բավական շատ մեկնաբանությունների տեղիք տվեց: Թե՛ հայկական, թե՛ արտերկրյա մեծաթիվ փորձագետներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը «մեսիջ» են հղում ՌԴ-ին, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա են բազմաթիվ հարցեր, միևնույն ժամանակ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ Արևմուտքին, որ ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում բոյկոտելու է եվրասիական ինտեգրացիոն գործընթացները և, այսպես ասած, «ատամ» է ցույց տալու Մոսկվային