«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։ Մինչ Հայաստանը հապշտապ վավերացնում է այն, եւ, կարելի է ասել՝ մեկ քայլ է մնացել, որ այն բոլոր ատյաններում հաստատվի, Ադրբեջանում այս հարցի հետ կապված անորոշություն է։ Բաքուն նույնիսկ չի հրապարակել դրա տեքստը, հայտնի էլ չէ՝ Միլի մեջլիսը երբ կքննարկի այն։