Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոց են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ: