ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիևին… Վերջին շրջանում «ընդդիմադիր» որոշ շրջանակներ սկսել են թելել նիկոլական թելը նախկինների մասին։ Նիկոլին թողած նախկինացավ են կպել ու հիմա էլ խոսում են նախկին ղեկավարների քաղաքականությունից դուրս գալու մասին։ Նախկինը՝ հաղթանակն էր, ներկան՝ պարտությունը: