Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց: Վերջինիս լիազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են»։ Դատավոր Վահե Միսակյանի դեմ անորակ արշավ տարվեց հենց միայն այն պատճառով, որ վերջինս համարձակվել էր պրոցեսը տանել իրավական, այլ ոչ թե քաղաքական հանգուցալուծման ճանապարհով: