Գեղարվեստական գրականության և կինոարտադրության մեջ մի սյուժե կա, ըստ որի՝ մեծահարուստները մեծ գումարներ էին վճարում դիտելու համար, թե ինչպես է այս կամ այն եղանակով մահանում փողի կամ դժբախտության պատճառով այդ շոուին մասնակցելու համաձայնած մարդը: Մինչ այդ խեղճն անցնում էր մահվան բոլոր սարսափների միջով, տեսարաններին կարոտ և տռզած «էլիտան» զվարճանում էր իր դատարկ զրույցներով, սիրախաղերով և էքսկլյուզիվ խմիչքներով լի բաժակներով։ Հայաստանի Հանրապետության հետևողականորեն շարունակվող չեղարկումը հենց այսպիսի տպավորություն է թողնում. մի ամբողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ ոչնչանում է իրական ժամանակում, աշխարհի «ուժեղների» գեոպոլիտիկ շահերի և դիվանագիտական կայֆերի համար: ՄԱԿ անդամ պետության մահը վերածվել է յուրահատուկ reality show-ի` իր հանդիսատեսով, իր բազմաթիվ երկրպագուներով, ժանրի կանոններին համահունչ իր սակավաթիվ «սրտացավներով» և իր խաղադրույքներով: