ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես քրիստոնյա հայ եմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ։ Շատ ցավով այսօր ևս լսեցի Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին, ով 2018-ին սատարում էր Նիկոլ Փաշինյանին և իշխանազավթման մասնակից էր դարձել, երբ Նիկոլի մարդիկ դագաղներով և պսակներով այցելում էին մարդկանց տները։ Շատ մեծ հիասթափությամբ լսեցի նրան, երբ նա, սրբազան շարժման ժամանակ բազմիցս երթեր առաջնորդեց, հետո ասաց, որ Բագրատ Սրբազանի հետ կապ չունի, չի սատարել և չի սատարում նրան։ Երբեք չեմ անդրադարձել այս երևույթներին։ Հիմա նա ասում է հետևյալը․ 1) «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է թողնի Հանրապետական կուսակցությունը և ինչպես պատահական մտավ այնտեղ, այդպես էլ պատահական դուրս գա և հեռանա»