«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի գործողություններն ու քայլերը խոսում են այն մասին, որ իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են ընտրական գործընթացների։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս փուլում Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին նորից գցել է «դռնեդուռ». նրանք բավական ակտիվ մարզային այցերի մեջ են, փորձում են հանդիպումներ ունենալ մարդկանց հետ: