Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը

article-image

Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը: Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները բարեհաջող անցկացվեցին՝ հոգևոր մխիթարություն ու խանդավառություն պարգևելով ամենքին: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Մյուռոնով լի անոթները փոխանցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, Մեծի Տանն Կիրլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցչներին և արարողությանը մասնակից թեմակալ առաջնորդներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն