Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն «Ինչու Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը» վերտառությամբ գրառում է արել։ Ըստ նրա՝ ընդունելությանը չմասնակցելն անհարգալից վերաբերմունք էր հեռացող նախագահի հանդեպ: «Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչո՞ւ Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի, ԱՄՆ նախագահը ընդունելության է հրավիրում ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են ԳԱ նստաշրջանին: Այս տարի հարյուրավոր երկրների ղեկավարներ մասնակցել են այս ընդունելությանը, որը տեղի է ունեցել Մետրոպոլիտեն թանգարում՝ սեպտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 18:00-ին: