Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ. Գարեգին Երկրորդ

article-image

«Նվիրական այս պահին մեր հոգում արձգանքում է մեծ մարգարեին՝ Աստվածատեր Մովսեսին ուղղված ամենակալ Տիրոջ խոսքը՝ սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես»,-այսօր Մայր Տաճարի վերաօծման արարողության ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկորդը։ Նա ասաց, որ նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարը վերստին իր դռներն է բացում հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև: «Բարձյալի օրհնությամբ սուրբ է հայրենի մեր երկիրը, ուր ջրհեղեղից հետո Աստված ընդունեց Արարատի հովհանու ներքո Նոյ նավապետի առաջին ընծայաբերությունը և ուխտ հաստատեց մարդկության հետ ասելով՝ այլևս չեմ անիծի երկիրը մարդկանց գործերի համար, սուրբ է արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու հայոց նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը»,- ասաց Վեհափառը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն