«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի արևմտամետ ուժեր շարունակում են ստորագրահավաք իրականացնել՝ «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար: Այս օրերին կազմակերպիչները մայրաքաղաքում ու մարզերում փորձում են ստանալ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները: Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է նաև շաբաթ և կիրակի, այսինքն՝ հանգստյան օրերին, երբ ՏԻՄ-երը չեն աշխատում: Կազմակերպիչները նշել էին, որ դիմելու են Երևանի քաղաքապետարան և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որ թույլ տան շաբաթ և կիրակի օրերին էլ կազմակերպել: Եվ ահա, նախաձեռնողները հայտարարել են, որ արդեն այս շաբաթ և կիրակի հնարավոր կլինի ստորագրել: Այսինքն, փաստացի ստացել են համաձայնություն: