«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փաշինյանը փորձ է անում փրկել ընտանիքին՝ կասկածելի քայլեր անելով։ ArmLur.am-ը դեռ հունիսին էր արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի անձնական տվյալները հեռացված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստրից։ Հետո պարզեցինք, որ ընտանիքի անդամները եւս չկան ՀՀ ընտրողների ռեգիստրում։ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողականորեն ուսումնասիրեց եւ նկատեց, որ այժմ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է հայրական տուն, եւ հիմա նրա բնակության հասցեն Տավուշի մարզի Իջեւան համայնքի Ենոքավան, առաջին փողոց բնակարան 9-ն է։