ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է. «4 տարի առաջ հենց այս օրը Ադրբեջանը սանձազերծեց իր ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Պատերազմ, որի արդյունքում մեր ժողովուրդը կրեց անդառնալի մարդկային և տարածքային կորուստներ (4000-ից ավելի զոհ ու տասնյակ հազար քառակուսի կիլոմետր կազմած տարածքային կորուստ):Այս պատերազմը ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ապիկարությունն ու ձախողված դիվանագիտությունը: