Աշակերտների ծնողների չաթերում խուճապ է։ Մայրիկներն արագորեն տարածում են սև ավտոմեքենայի ու նրա վարորդի լուսանկարներն ու միմյանց հորդորում՝ զգույշ լինել, այս մարդը մոտենում է մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշակերտներին ու առաջարկում, համոզում նստել իր մեքենան։ Ըստ տարածվող լուրերի, նման դեպք արդեն արձանագրվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Արարատյան զանգվածի դպրոցներից մեկում։ Panorama.am-ը կապ է հաստատել ոստիկանության հետ՝ պարզելու, արդյոք նման ահազանգ եղե՞լ է, համապատասխանո՞ւմ են տեղեկություններն իրականությանը։ Իրավապահ մարմնի հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից հայտնել են. «Համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։ Հրապարակումներում նաև նշվում է, թե բազմաթիվ ծնողներ այս հարցով ահազանգել են ոստիկանություն։