«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը 7:10-ին Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը սկսել է օդային եւ հրթիռային հրետակոծում: 44 օր անց՝ 2020 թ. նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ ստորագրվեց ռազմական գործողությունների դադարի մասին հայտարարություն, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանին, իսկ մեկ տարի առաջ՝ Արցախն ամբողջությամբ: