Սեպտեմբերի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ ժամը 02։00-ի սահմաններում ընկուզենու ծառից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա, ձախ թիակի կոտրվածք, գոտկային ողերի փուշ ելուների կոտրվածք» ախտորոշմամբ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Արտյոմ Ս․-ին: