Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ՄԱԿ ամբիոնից այլ երկրների ղեկավարները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ու Արցախի հազարավոր խնդիրների մասին խոսելու փոխարեն, գովազդել է իր կուսակցությունն ու ասել, թե իր շնորհիվ մեր տարածաշրջանում այսօր լավատեսություն է նկատվում, եւ «ապագա կա»: «Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա: Հիմա այդպես է գլոբալ առումով: Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթնաժողովում հնչեցնել այդ համոզմունքը` ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը ․․․ Պետք է սկսել լավ խոսքերից։ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը եւ աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Եկեք դա անենք»,- հայտարարել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն