«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած ՝ բացառապես իշխանության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության այցը Կանադա անորոշ ժամանակով հետաձգվել է: Նշենք, որ Կանադա այցը նախատեսվում էր սեպտեմբերի 25-30-ը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ խմբակցության քարտուղար, «ականջ կտրելու» սպառնալիքով հայտնի Արթուր Հովհաննիսյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ՝ իր կնոջը խոշտանգած Ռուստամ Բաքոյանը, սկանդալային պատմություններով հայտնի Արման Եղոյանը և Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը, որը օրվա մեծ մասն անցկացնում է ԱԺ նախագահի ընդունարանում եւ, իհարկե, ԱԺ աշխատակիցներ: