«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ագրարային համալսարանի ընտրովի 35 պաշտոններից 26-ը կամ 74 տոկոսը թափուր են, և այդ պաշտոններում պաշտոնավարում են ժամանակավոր պաշտոնակատարները: Տասը ամիս թափուր է ռեկտորի պաշտոնը: Թափուր են 5 դեկաններից 4-ի, 20 ամբիոնների վարիչներից 12-ի, գիտական 3 կենտրոնների, Սիսիանի, Վանաձորի մասնաճյուղերի, Շիրակի և Երևանի քոլեջների, հենակետային վարժարանի տնօրենների, ագրոբիզնեսի դեպարտամենտի պետի պաշտոնները: Այս բոլոր ընտրովի պաշտոնների պաշտոնավարման ժամկետը 5 տարի է: