Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: