Նիստի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ նաև «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ իրենց նկատմամբ հարուցված քրեական վարույթը պատժիչ նշանակություն ունի։ Նա օրինակ բերեց այլ դեպք, երբ ավելի մեծ լսարան ունեցող հանրային գործիչներ հնչեցնում են սեռական բնույթի հայհոյանքներ, սակայն նրանց նկատմամբ խուլիգանության հատկանիշներով որևէ վարույթ չկա հարուցված։