«Հրապարակը» գրում է․ «ՔՊ նախաձեռնող խմբի նախօրեի նիստին Լուսինե Բադալյանի` Լուլուի ելույթը բուռն քննարկումների առիթ է դարձել թիմում։ Նշենք, որ ըստ ՔՊ պաշտոնական հաղորդագրության՝ «քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր»։ Պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով։ Մեզ պատմեցին, որ Լուսինե Բադալյանը թիրախավորել է իր երկու թիմակիցներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին: Ընդ որում՝ ներկայացրել է դրվագներ, որոնցից ՔՊ-ում տպավորություն են ստացել, թե Լուլուն ինչ-ինչ մարդկանց պատվերով է նման մեղադրանքներ հնչեցնում կուսակիցների հասցեին՝ առանց հիմնավոր ապացույցներ ներկայացնելու։