ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԽ քարտուղարը օրերս հայտարարեց, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ չի եղել»: Առաջին հայացքից թվում է, որ վերոնշյալ անձը փորձում է իրենց տապալումները գցել նախկին կառավարությունների վրա, սակայն իրականում այլ` խոշոր վտանգավոր թեզեր է առաջ մղում: Առաջին, անարգում այն ամենը, ինչ կապված է մեր հերոսների, բանակի, կամավորների, հայ ժողովրդի անզիջում պայքարի` առաջին արցախյան պատերազմից մինչև դիվերսիոն պատերազմներ, 2016-ի ապրիլյան պատերազմ և այլն: Մեր հաջողություններն ու ձեռքբերումները կապում արտաքին ուժերի հետ: