«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս տեղի ունեցած ՔՊ վարչության նիստում որոշել են, որ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը պետք է հրաժարական ներկայացնի: Քաղաքական իշխանությունը բացահայտել է, որ ՔՊ-ական քաղաքապետը հայրենի ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է եղել: Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, Հակոբջանյանի հրաժարականի հարցը բարձրաձայնել է նույն մարզի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը: