Թուրքիան և մի շարք այլ երկրներ պետք է ձեռնպահ մնան Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրմանը նպաստող քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Քլեման Բոնը Ֆրանսիայի հրեական համայնքի գլխավոր ռադիոկայանին՝ Radio GI-ին տված հարցազրույցում, հայտնում է ТАСС-ը։