Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավոր երիտասարդներին՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի: Կամավորական աշխատանքների համար հավաքագրվել են շուրջ 120 երիտասարդներ՝ «Համահայկական կամավորական միություն» ՀԿ-ից, ՀԵՀԵՄ-ի և Հայաստանի տարբեր թեմերի եկեղեցասեր երիտասարդաց միություններից: