Բա եթե իրական ՀՀ-ն հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք․ Արտակ Զաքարյան

article-image

ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գրեթե բոլոր ոլորտներում ձախողված (չի ձախողվել միայն խաբեության, ստի և մանիպուլյացիայի ոլորտում) ու կապիտուլյացված կառավարությունն այսօր մեկնարկել է՝ իբրև թե համաշխարհային, հայկական 2-րդ գագաթնաժողովը: Սուտն ու դատարկամտությունն այնքան հոգեհարազատ է նրանց, որ նախկինում (հաղթանակած ու պատիվ ունեցող Հայաստանում) անցկացված «Հայաստան-Սփյուռք» 1-ին (1999թ.), 2-րդ (2002թ.), 3-րդ (2006թ.), 4-րդ (2011թ.), 5-րդ (2014թ.), 6-րդ (2018թ.) համաժողովները մի կողմ թողած՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, իբրև թե առաջին անգամ 2022թ. Հայաստանն անցկացրել է «Համաշխարհային, հայկական 1-ին գագաթնաժողովը»: Կա՞ մեկն այս ձախողակների կառավարությունում, որ կարող է բացատրել, թե ո՞րն է տարբերությունը: Ես կասեմ. տարբերությունն այն է, որ 2018թ.-ից սկսած Հայկական Սփյուռքի բոլոր կարող ուժերը, անհատներն ու կազմակերպություններն ավելի ու ավելի են օտարվել Հայաստանի Հանրապետությունից: Իսկ Արցախը, որպես Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության երրորդ կարևորագույն օղակ և համաշխարհային հայության համար միավորիչ գաղափարներից մեկը՝ հայաթափել ու նվիրել են հակառակորդին: Միավորիչ կարևոր գաղափարներից մեկն էլ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, որի մասին Նիկոլ Փաշինյանն այսօրվա գագաթնաժողովին բառ անգամ չասեց: Եվ այս պայմաններում, երկրի կառավարության ղեկավարը խոսում է նյուվասյուկի հիշեցնող սեփական ընկալումներից (որոնց մեծ մասն առ այսօր սխալ ու կործանարար են եղել Հայաստանի համար):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն