ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի 31–ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 15:57-ին, Արաբկիր բժշկական համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարության հետևանքով կրծքավանդակի թափանցող վերք, դանակահարություն ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 31–ամյա բնակիչը, ով նույն օրը՝ ժամը 17:07-ին, տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է կրծքավանդակի թափանցող և հետույքի բազմակի կտրած ծակած վերքեր, քթի ոսկրերի կոտրվածք։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: