ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Քաղբանտարկյալ` տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանին էի այցելել: Եթե տպավորությունս կարճ փոխանցեմ, ապա քաղաքական գործունեության տեսանկյունից, տնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված: Նախ, Արմենը զրկված է հեռախոսազրույցների հնարավորությունից այն դեպքում, երբ նույնիսկ քրեակատարողական հիմնարկում, ամենօրյա ռեժիմով` բացի շաբաթ-կիրակի օրերից, օգտվելու հնարավորություն ուներ: Ավելին, ՔԿՀ-ից նույնիսկ սքայփով տեսազանգեր անելու իրավունք ուներ: