«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի նշանակումը այդ բարձր պաշտոնում ոչ միայն ՔՊ մի մասի զայրույթն է հարուցել, այլեւ նրա նախկին ընկերների համար է անհասկանալի: Գեւորգյանը, փոխնախարար նշանակվելուց հետո, իրեն համարեց «սռսուռ ՔՊ-ական», հայտարարեց մոտավորապես հետեւյալը՝ «Չեմ ճանաչում Քոչարյաններին (ՀՀ 2-րդ նախագահ, խմբ.), սիրում եմ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի գիրքը սրտին սեղմած Սիրվարդ Գեւորգյանի հիշյալ հերքմանը քչերը կլինեն, որ կհավատան։ Սակայն նրա սերն առ ՔՊ ակնհայտորեն առավել արդի է: