Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 74-ամյա Գ․ Հ․-ն է։