Ռազմական ագրեսիայից անցավ 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունը չի հրապարակել․ «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդը» գրում է․ «Թվում է թե, արդեն ականատես ենք եղել ամեն բանի, բայց ՔՊ-ի իշխանության օրոք նրանք չեն դադարում օրեցօր զարմացնել՝ ամեն ինչ մոռացության տալու իրենց անհագ ցանկությամբ։ Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, լրացավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի երկրորդ տարին: 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսեցին ինտենսիվ կրակ արձակել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը երկօրյա մարտերի ընթացքում հաջողեց, անգամ որոշ ուղղություններով էլ ձեռնարկեց դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հակառակորդը ռազմական ագրեսիայի արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն