Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Համացանցի, առնվազն սոցցանցերի «հայկական» հատվածի վերջին երկու օրվա առավել շրջանառվող թեմաներից մեկը դատի ժամանակ դատավորի, ավելի ճիշտ՝ դատավորուհու ննջելու կադրերն են: Չէ, մենք գիտենք, որ Ֆեմիդան սովորաբար պատկերվում է կշեռքով, սրով և կապած աչքերով (առասպելին տեղյակները գիտեն՝ ինչու), բայց դրանից, ախր, չի հետևում, որ դատավորը նիստի ժամանակ պիտի... քնի: Բայց մյուս կողմից՝ սա այնքան էլ առաջին նմանօրինակ դրսևորումը չէ: Էլի են կադրեր արձանագրվել, թե ինչպես է դատավորը նիստի ընթացքում «քչփորում» հեռախոսն ու համացանցի անծայրածիր անդաստանները, մեկ ուրիշ դատավոր «բռնվել» էր դատի ընթացքում «անրջելու», «ամպերի մեջ սավառնելու» մեջ. մարդը ֆիզիկապես դահլիճում էր, իսկ մտքերով՝ տիեզերքի սև խոռոչներում: Ու էլի մի քանի այլ օրինակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն