Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակը» գրում է․ «Սեպտեմբերի 4-ին Մոսկվա մեկնած Գուրգեն Արսենյանը՝ որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան, արդեն իր հավատարմագիրն է ներկայացրել ՌԴ ԱԳ փոխնախարարին: Հաջորդ քայլը կլինեն ՌԴ նախագահի մոտ ընդունելությունը եւ հավատարմագրի հանձնումը, որի ժամկետը դեռեւս անորոշ է: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այնքան էլ ոգեւորված չէ այս նշանակմամբ, եւ դեսպանի ու նախարարի հարաբերություններում որոշակի լարվածություն կա: Ոմանք դա բացատրում են նրանով, որ Արսենյանի թեկնածությունն առաջադրել եւ առաջ է մղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Արարատ Միրզոյանը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, որ 2021-ի ընտրություններից հետո Ալեն Սիմոնյանն իր «աթոռին» է նստել` իրեն «գործուղելով» ԱԳՆ, ինչն ինքը պաշտոնի իջեցում է դիտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն