Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարման ոլորտի մասնագետները և տնտեսագետները պնդում են, որ ՀՀ համար 1 կոռուպցիան գնումների գործընթացներում է տեղի ունենում։ Օրինակների համար շատ հեռու չգնանք. էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ապոկալիպսիսը թերևս վերջին մեծ և աղմկահարույց դեպքն էր կապված գնումների գործընթացի հետ։ Գնումների գործընթացներից ամենահետաքրքիրն ու ուշագրավն էլ չի վրիպել «Ժողովուրդ» օրաթերթի տեսադաշտից։ Արմավիրի մարզի Խոյ համայնքի գնումներից մեկի համաձայն՝ համայնքապետարանը ձեռք է բերել 1,4 մլն դրամ արժողությամբ խորհրդակցության սեղան, դիմադիրով գրասեղան՝ 920 հազար դրամով, գրասեղան՝ 220 հազար դրամով: