«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են ընդդիմադիր շարժման առաջիկա անելիքները, շարժման մարտավարության եւ սեպտեմբերի 22-ին կայանալիք հավաքի վերաբերյալ հարցերը: